«Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ն այսօր համատեղում է նորարարությունն ու ավանդույթները՝ ստեղծելով որակյալ արտադրանք և զարգացնելով տեղական արդյունաբերությունը:
«Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2006 թվականին՝ դառնալով Հայաստանի արդյունաբերական ոլորտի առաջատարներից մեկը: Մինչ այդ նույն տարածքում գործել է 1969 թվականին հիմնադրված «Մասիսի Գոֆրոտարա» արտադրական ձեռնարկությունը:
2006 թվականին ընկերությունը ձեռք է բերվել հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից և վերանվանվելով «Գրանդ Մաստեր»՝ ընդգրկվել է Հայաստանի խոշորագույն ձեռնարկությունների խմբի՝ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում։
Նոր ծրագրեր և ներդրումներ
Հրանտ Վարդանյանի շնորհիվ մեկնարկվեցին խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք հնարավորություն ընձեռեցին ստեղծել նոր արտադրական ճյուղեր: Պահպանելով ընկերության մասնագիտացված ուղղվածությունը՝ կառուցվեցին օֆսեթ և խորը տպագրության արտադրամասերը, որոնք ապահովվեցին բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներով և ծառայություններով: Արտադրական գործընթացներն օպտիմալացնելու նպատակով վերակազմավորվեց արտադրանքի որակի վերահսկման ստորաբաժանումը՝ համալրվելով բարձր որակավորում ունեցող նոր աշխատակիցներով և ժամանակակից սարքավորումներով։
Ընկերության շարունակական զարգացում
2014 թվականից «Գրանդ Մաստեր»-ի զարգացման ծրագրերն իրականացվում են ավելի լայնածավալ՝ շնորհիվ Միքայել և Կարեն Վարդանյանների, ովքեր հավասարապես հանդիսանում են ընկերության համասեփականատերերը: Նրանց շնորհիվ մեծ ուշադրություն է դարձվում ընկերության կառավարման համակարգերի բարելավմանը:
Միևնույն ժամանակ, ընկերությունը կարևորում է շրջակա միջավայրի վրա գործունեության բացասական ազդեցության նվազեցումը: Մշակվում և ներդրվում են նոր մեխանիզմներ, որոնք ուղղված են արտադրական գործընթացների ընթացքում արտանետումների կրճատմանը և թափոնների վերամշակմանը:
Մեծ ներդրումային ծրագրեր և նոր նախաձեռնություններ
Հերթական խոշոր ներդրումային ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին, որի արդյունքում գործարկվելու է թղթի, ստվարաթղթի և սանհիգիենիկ թղթի արտադրություն:
Այս նախագիծը ոչ միայն կբարձրացնի ընկերության արտադրական կարողությունները, այլև կապահովի բարձրորակ տեղական արտադրանք։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը հանրության բոլոր շերտերում։ Այս նպատակին հասնելու համար կիրառվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ, հանրային հաղորդակցության գործիքներ և իրականացվելու են իրազեկման ծրագրեր, որոնք կօգնեն բարձրացնել էկոլոգիական գիտակցությունը բնակչության շրջանում։
Նորարարական լուծումներ Հայաստանում
Հայաստանի տարածքում արդեն իսկ գործարկվել է TAPON.AM բջջային հավելվածը, որը խթանում է թղթի թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի ձևավորումը։ Այս հավելվածը հանդիսանում է նախադեպը չունեցող ստարտափ, որը միտված է էկոլոգիական խնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ TAPON.AM-ի միջոցով հասարակությունը կարող է հեշտությամբ մասնակցել թափոնների հավաքագրման և վերամշակման գործընթացին։
Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն խթանում են կայուն զարգացման գաղափարները, այլև նպաստում են հասարակության էկոլոգիական մտածողության ձևավորմանը։ «Գրանդ Մաստեր» ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել նորարարական ծրագրերում՝ պահպանելով բարձր արտադրական չափանիշներ, սոցիալական պատասխանատվության սկզբունքներ և շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունը: «Գրանդ Մաստեր»-ի գործունեությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է համադրել ավանդույթները նորարարության հետ՝ ստեղծելով որակյալ արտադրանք և զարգացնելով տեղական արդյունաբերությունը:
Ընկերության աշխատողների քանակը
>0
Էկոկրթական հանդիպումներ
>0
Համայնքներում տնկված ծառեր
>0
Սոցիալական երկխոսության հանդիպումներ
>0