Մեր ընկերությունը արտադրում է բարձրորակ թուղթ և ստվարաթուղթ՝ կիրառման լայն շրջանակով:
Համապատասխանելով որակի միջազգային չափանիշներին՝ ընկերության կողմից արտադրված թուղթն ու ստվարաթուղթը արդյունավետ լուծում են տարբեր ոլորտներում կիրառության համար՝ մասնավորապես փաթեթավորման, գոֆրոարդյունաբերության և արդյունաբերության մյուս ոլորտների։
Ընկերության արտադրական գործընթացը սկսվում է հումքի պատրաստումից, ավարտվում թղթի և ստվարաթղթի չափաբերմամբ ու գլանափաթեթի տեսքով պատրաստի արտադրանքի ստացմամբ։
Ընկերությունը հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին, այդ իսկ պատճառով արտադրության մեջ կարևորվում է թղթի թափոնների` որպես հումքի օգտագործումը։ Սա թույլ է տալիս նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և խնայել բնական ռեսուրսները։ Արտադրության մեջ ներդրված են նորագույն տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են արտադրանքի բարձր որակը։
Տեսականին ներկայացված է ՊՈՐՏՖՈԼԻՈ էջում։