Երբ ծառայությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին
Սանհիգիենիկ թուղթը ամենօրյա օգտագործման անհրաժեշտ հիգիենիկ միջոց է, որի որակն ու ծագումը մեծ նշանակություն ունեն ինչպես սպառողների առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության համար։
Մեր արտադրությունը հիմնված է թե՛ առաջնային (փայտանյութից ստացված), թե՛ երկրորդային՝ վերամշակված թղթային հումքի վրա։ Նախընտրությունը տալիս ենք վերամշակված հումքին, որը խնայում է բնական ռեսուրսները՝ նվազեցնելով ծառահատումները, ջրի և էներգիայի սպառումը, ինչպես նաև թափոնների ծավալը։
Արտադրական գործընթացը ներառում է մի քանի փուլ՝ հումքի մանրացում, մաքրում, թղթե զանգվածի պատրաստում, թղթի ձևավորում, չորացում և գլանափաթեթների ձևավորում։ Բոլոր հնարավոր վնասակար նյութերը հեռացվում են վերամշակման փուլում, իսկ վերջնական արտադրանքը ենթարկվում է բարձր ջերմային մշակման՝ ապահովելով հիգիենիկ անվտանգություն։
Մենք կիրառում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ և վերահսկում ենք արտադրական բոլոր փուլերը՝ առաջարկելով անվտանգ, որակյալ և բնապահպանական առավելություններով սանհիգիենիկ թուղթ։