2020 թվականի փետրվարին մեկնարկած Մասիս քաղաքում Հրանտ Վարդանյանի անվան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են՝ Միքայել և Կարեն Վարդանյանների աջակցությամբ։
3,2 կմ երկարությամբ փողոցը հիմնովին քանդվել և նորն է կառուցվել: Փոխարինվել են փողոցի տակով անցնող բոլոր ջրագծերը: Կառուցվել է ջրահեռացման նոր ցանց: Փողոցն ասֆալտապատվել է որակյալ նյութերով: Ամբողջ երկայնքով տեղադրվել են 96 լուսասյուներ՝ համալրված ժամանակակից LED լուսատուներով:
Տեղադրվել են ժամանակակից լուծումներով տրանսպորտային կանգառներ: Ճանապարհին տնկվել է եվրոպայից ներմուծված և Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան, վարդագույն Robinia տեսակի 292 ծառ, որոնց հետագա խնամքը կիրականացվի ավտոմատ ոռոգման համակարգով: