Արկղերի չափագրումը փաթեթավորման գործընթացի առանցքային փուլերից է, որն ապահովում է արտադրանքի առանձնահատկություններին լիովին համապատասխանող լուծումների ընտրությունը։
Չափագրումն իրականացվում է երկու դեպքում՝ երբ պատվիրատուն տրամադրում է փաթեթավորման ենթակա արտադրանքը, կամ երբ առկա է արկղի նմուշ, սակայն բացակայում է դրա գծագիրը։
Ստացված չափերը և պատրաստված փորձնական նմուշը ներկայացվում են պատվիրատուի քննարկմանն ու հավանությանը, որից հետո տվյալները գրանցվում են մեր ներքին բազայում՝ հետագա արտադրական գործընթացներում օգտագործելու նպատակով։
Չափագրման ճշգրտությունը վճռորոշ դեր ունի ապրանքի անվտանգ տեղափոխման և պահեստավորման փուլերում։ Ճիշտ չափագրումը կանխում է բեռնափոխադրման ընթացքում հավելյալ ծախսերը, կանխում է հնարավոր վնասները, ինչպես նաև նվազեցնում է պահեստային տարածքի անարդյունավետ օգտագործումը։
Բացի այդ, այս գործընթացը հնարավորություն է տալիս մշակել փաթեթավորման օպտիմալ լուծումներ՝ խնայելով հումք, նյութական ռեսուրսներ և ժամանակ՝ առանց որակի կորուստի։