Նախատպագրական փուլում պատվիրատուի կողմից տրամադրված ֆայլերի մանրակրկիտ մշակումից հետո կատարվում է կաղապարների արտադրություն, որը հանդիսանում է տպագրական գործընթացի առանցքային փուլերից մեկը, քանի որ կաղապարների որակը ուղղակիորեն ազդում է տպագրության վերջնական արդյունքի վրա։
Մեր ընկերությունը պատրաստում է կաղապարներ ինչպես օֆսեթ, այնպես էլ ֆլեքսո տպագրության համար՝ ապահովելով հարմարեցված լուծումներ յուրաքանչյուր պատվերի համար։
Դրանց արտադրման գործընթացը տեղի է ունենում գերժամանակակից սարքավորումներով, որոնք ապահովում են ճշգրիտ մշակումը և բարձր որակը։